Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր է տեսակցել Արմեն Չարչյանին։
Փաստաբանը հարցում է կատարել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ տնօրինությանը՝ պարզելու, թե տեղափոխման պահին ինչ առողջական խնդիր է ունեցել Չարչյանը, այս պահի դրությամբ՝ ինչ խնդիրներ կան, ինչ հետազոտություններ են իրականացվել։ Ալեքսանյանը նշեց, որ թոքաբորբից բացի այլ առողջական խնդիրներ ևս ախտորոշվել են։
Ինչ վերաբերում է Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ որևէ տեղեկություն դեռևս չկա՝ նիստ հրավիրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Օրերս Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով Չարչյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Երեկ հայտնի դարձավ, որ Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, վիճակը ծանր է