«Ֆեյսբուքյան» օգտատերերից մեկի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումը գուցե քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանա։
Մասնավորապես, Արմավիրի մարզի բնակիչ Մանուել Մանուկյանն սոցցանցի իր էջում օրերս հետեւյալ գրառումն է կատարել. «Նիկոլի կոշիկներ լիզող ստրուկներ, սրան ասեք թող կողմնորոշվի ի վերջո քանի հազար զինվորի կյանք է փրկել: Եթե 35.000 զինվորի կյանք է փրկել, ուրեմն արժանի է Ազգայի Հերոսի կոչման, պահանջեք, թող Ձեր զիբիլի վեդրոյի միջի կատվին տան Ազգային Հերոս: Մեկա ինքը քաջ Նազարն ա»։
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս գրառման առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Մանուել Մանուկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից