Սուրենավան համայնքի ղեկավարն իր գործողությունների առիթով հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ 2019-2020թթ. նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն մտել օրենքով իրեն սահմանված լիազորությունների շրջանակ։ Մասնավորապես, Aravot.am-ի տեղեկություններով, նա առանց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային նախարարության համաձայնությունն ունենալու՝ խախտել է կառավարության 2010թ.-ի համապատասխան որոշման պահանջները։
Մասնավորապես, համայնքի ղեկավարը Սուրենավանին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասներն աճուրդի դնելով՝ 1.739.400 դրամով դրանք վաճառել է 3 հոգու․ գումարը մուտքագրվել է ոչ թե պետբյուջե, այլ համայնքի բյուջե՝ այդպիսով վնաս հասցնելով պետությանը։ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունն ընթացքի մեջ է։