Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի մասնակցի Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին։ «Օրենքը ինձ թույլ էր տալիս արձակուրդ վերցնելու, բայց այս պահին նախընտրեցի ազատվել աշխատանքից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Յոլյանը։
Նշենք, որ «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները կազմել են «Առուշանյան» դաշինքը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն է, որը նույնպես այս պահին կալանավորված է։
Դաշինքի երրորդ համարը Իրինա Յոլյանն է։ «Նաեւ «Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչն եմ, այդ էլ պատճառ դարձավ որոշմանս։ Այսպես ավելի ազատ կմասնակցեմ քարոզարշավին»,–ասաց նա։
«Առուշանյան» դաշինքի հետ Գորիս համայնքի ավագանու անդամի ընտրություններին մասնակցելու են նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը։
Կարդացեք նաև
Լուսանկարը Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ