«Ձեր ելույթում ասացիք, որ վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմներ են ամրագրվել։ Խնդրում եմ հստակեցնել, թե «վերջին տարիներին» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, որովհետեւ ՀՀ-ում քաղաքական մշակույթում, ցավոք, գծեր են գծված՝ մինչեւ 2018թ․-ն ու դրանից հետո»,-ԱԺ լիագումար նիստում այսօր մրցութային խորհրդի կողմից ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում իրավաբան Մարիամ Գալստյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ թեկնածուին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Ի պատասխան Մարիամ Գալստյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի մասին օրենքն ընդունվել է 2017թ․-ին․ «Ցավոք, հանձնաժողովը ձեւավորվեց 2019թ․-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն էլ ընդունվել է այս տարի, հակակոռուպցիոն դատարանների մասին օրենքը նույնպես։ Երկուսն էլ դեռ ձեւավորված չեն։ Կոմիտեն, ենթադրաբար, կձեւավորվի հոկտեմբերին»։
Արամ Վարդեւանյանը նաեւ հետաքրքրվեց՝ մեկ անձից գնումների գործընթացը դրսեւորվելու է նաեւ սեպտեմբերի 21-ի միջոցառման համար, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կա՞ն։ «Անկախ նրանից, թե գնումը մեկ անձից կատարելը հիմնավորված է, թե ոչ, մեկ անձից գնումները ռիսկային են»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ