Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հնարավոր ներնետումը կանխելու նպատակով սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ից մինչև 21։00-ն իրականացրել են դարանակալում հիմնարկի 5-րդ և 6-րդ տեղամասերի միջնամասում։
Նույն օրը՝ ժամը 20։55-ի սահմաններում, նկատել են արգելապատնեշին մոտեցող տղամարդու, որն իր մոտ եղած 2 փաթեթները փորձել է նետել հիմնարկի տարածք, ինչն էլ կանխվել է ծառայողների կողմից։
Քաղաքացի Հ․ Գ․-ի մոտից առգրավված փաթեթների զննությամբ հայտնաբերվել են 7 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, 2 լիցքավորման լար և լիցքավորման լարի փոխանցիչ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Կարդացեք նաև
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ