Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից 1 մլն աշխատավարձ ստացել

Սեպտեմբեր 13,2021 17:49

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ընտրության հարցն էր քննարկվում ու երրորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ պատճառը հայտարարագի՞րն էր, թե՞ այն շիշը, որը կարող էր դիպչել Նիկոլ Փաշինյանին՝ Ղազինյանը պատասխանեց. «Ոչ առաջինը, որ երկրորդը: Ոլորտը ունի բավական լուրջ կենսական նշանակություն, հանձնաժողովի նախագահի տեղակալը կարգավիճակ է, պաշտոն չէ, հետեւաբար կարգավիճակից բխող գործունեությունը էական քաղաքական ռիսկեր եւ վտանգներ է ներկայացնում իշխանության համար: Իրենք կցանկանան տեսնել շատ ավելի ոչ ընդգծված սուր քաղաքական թեկնածուի: Խնդիրն իմ անձի հետ է կապված, իմ քաղաքական ամբիցիաների հետ է կապված: Քաղաքական շատ հեռու գնացող ամբիցիաների, իրենք արդեն զգացել են: Այն կարգավիճակը, որը ես կստանձնեմ հանձնաժողովում, էական քաղաքական ռիսկեր կառաջացնի իրենց իշխանության համար»:

Հարցրեցինք՝ հնարավո՞ր է, ասենք, ԺԷԿ-ից կամ այլ տեղից մի տեղեկանք, մի թուղթ բերի ու որեւէ կերպ հիմնավորի իր եկամուտները, որ այդ հարցը փակվի՝ Ղազինյանը պատասխանեց. «Սա այն հարցն է իրականում, որ ես չունեմ պարտականություն՝ ցույց տալու; Ես չեմ եղել պետական պաշտոնատար անձ, որեւէ կլանի, օլիգարխիկ համակարգի մաս չեմ եղել, նույնիսկ նախկին իշխանությունների նկատմամբ կեցվածքս եղել է քննադատական: Դժվար է համոզել, որ ես կապ ունեմ նախկին իշխանության ֆինանսական հոսքերի հետ: Եթե հարցեր կան, կարող են ասել՝ հարկեր չեք վճարել, կամ չգիտեմ: Որպես պատգամավոր հայտարարագիր եմ ներկայացնելու շատ ավելի խորացված, այդտեղ, կարծում եմ, ինչ-որ հարցերի պատասխաններ կստանան»:

Հարցին՝ դուք ԵՊՀ-ում եք աշխատել ու հայտարարագրել եք մոտ 1 մլն աշխատավարձ, ինչ-որ թյուրիմացությո՞ւն կա, հնարավո՞ր է ԵՊՀ-ում այդքան աշխատավարձ տան՝ Արթուր Ղազինյանն էլ պատասխանեց, որ ԵՊՀ-ում ղեկավարում է ԵՄ-ի տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը, որի մեջ մտնում են 4 համալսարաններ՝ Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի: Նա բացատրեց, որ դա ՀՀ-ի ամենահաջողված կրթական ծրագիրն էր ու այդ աշխատավարձը ծրագրի ղեկավարի համար բավական բարձր էր, որը ԵՊՀ-ի հաշվապահությունից է վճարվել, բայց ոչ ԵՊՀ-ի հաշվին, դրամաշնորհ է եղել:

Ինչ վերաբերում է նորից առաջադրվելուն՝ Ղազինյանն ասաց. «Ես չգտեմ որեւէ պատճառ, որը կստիպի «Հայաստան» խմբակցությանը փոխել թեկնածուին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930