ԲԴԽ-ում սեպտեմբերի 13-ին հետաձգվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Կարգապահական վարույթի հիմքում այն հանգամանքն է, որ դատավորն, ըստ Հանձնաժողովի, խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը տեղեկացրեց` ԲԴԽ-ն իր նախաձեռնությամբ որոշեց հետաձգել նիստն այն հիմքով, որ մահացել է Գագիկ Խանդանյանի հայրը, և այդ պայմաններում միջնորդության քննությունը հնարավոր չէ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ