«Միայն տեսնեիք, թե ովքեր էին ապրիլյան հանձնաժողովի անդամները, զինվորականության կողմից ներգրաված փորձագետները, նրանք այն մարդիկ էին, որոնց ես բանակից հեռացրել էի»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն այսպես մեջբերում արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցից ու հերքեց այն:
«Սուտ համար մեկ՝ ինքը չի հեռացրել նրանց: Արամ Տեր-Սահակյանը թոշակի է գնացել, Վահան Ավետիսյանը դուրս է եկել բանակից 2017-ին, իսկ Սեյրան Օհանյանին Սերժ Սարգսյանը հանել է 2016-ին: Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը պարոն Օհանյանն ասում է՝ վատն էր, հանձնաժողովի անդամները վատն էին ու ասում է՝ ես չեմ կարդացել: Բայց 5 ժամ այդ հանձնաժողովի անդամների հարցերին ինքը պատասխանել է: Վատն էր՝ դուռը շրխկացնեիր դուրս գայիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ