Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական անձնագրերով անձանց էլ թողեք քվեարկեն․ այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայներ ունի»․ Մամիջանյան

Սեպտեմբեր 13,2021 17:00

«Մի արեք «արյունոտ ձեռքեր» արտահայտությունը։ Այն մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում առնվազն տեսել են անկազմակերպվածությունը, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ ձեռքերից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր արձագանքելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանին ուղղված՝ «արյունոտ ձեռքերի» մասին արտահայտությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ իշխանությունը խոսում է նախորդների ընտրակեղծարարություններից, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք տեղի ունեցած ընտրություններն անվանում կեղծված, մինչդեռ իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ժամանակին որպես ընդդիմադիր հենց Տեր-Պետրոսյանի կողքին էր։

Հայկ Մամիջանյանը օրինակներ բերեց, թե ինչի համար էին ժամանակին պայքարում ներկայիս իշխանավորները, եւ հիմա ինչ ունենք իրականում․ «Լենա Նազարյանը որպես բնապահպան էր հանդես գալիս, իսկ վերջերս ֆիզգորոդոկում ծեծում էին ակտիվիստներին։ Պարոն Արշակյանը մեծ պայքար էր տանում կուտակային համակարգի դեմ, որը ողջ ծավալով ներդրվում է»։

Մամիջանյանը դիմեց իշխանությանը․ «Խորհուրդ տամ, որովհետեւ ոնց հասկացա՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք ուզում անել։ Ադրբեջանական անձնագրերով անձանց էլ թողեք քվեարկեն․ այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայներ ունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930