Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան կպաշտպանի Հայաստանի սահմանները, ինչպես իր սեփականը. Անդրեյ Կլիմով

Սեպտեմբեր 13,2021 16:48

Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի՝ համընդհանուր ճանաչված սահմանները, ինչպես իր սեփականը՝ հաշվի առնելով նրա անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը՝ արձագանքելով «Սպուտնիկ Արմենիա»-ի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը նայում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մերձեցմանը:

Կլիմովի խոսքով՝ Ռուսաստանի ռազմական հայեցակարգը կառուցված է այնպես, որ պաշտպանելով իրեն և իր դաշնակիցներին՝ երկիրը կարող է դիմակայել «մնացած բոլորին միասին վերցրած», և ոչ միայն ՆԱՏՕ-ի միայն մեկ անդամ երկրի:

«Մենք իհարկե, հետաքրքրվում ենք տարբեր տեսակի իրավիճակներով: Մենք ունենք մասնագետներ, որոնք դրանից գլուխ են հանում… Բայց այն, ինչ ես ասացի, վճռական նշանակություն ունի: Ոչ մեկին խորհուրդ չէի տա ստուգել, ինչպես դա կլինի»,- ասել է սենատորը:

Կլիմովը համոզված է, որ այդպիսի «ստուգումը» ոչ մեկի համար լավ չի ավարտվի, և Անկարայի գործընկերներն էլ դա լավ հասկանում են: Մյուս կողմից, Ռուսաստանը չէր ցանկանա բազմապատկել այն խնդիրները, որոնք առանց այդ էլ քիչ չեն: Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, Մոսկվան փորձում է հետևել «մի վնասիր» սկզբունքին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930