Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է քաղաքապետը զանց առնում քննչականի դիմումն ու չի ընդունում ապօրինի շինաշխատանքները կասեցնելու որոշում». «Ֆիզգորոդոկի» բնակիչներ

Սեպտեմբեր 13,2021 16:40

Ինչպես տեղյակ եք, որ սեպտեմբերի 10-ին ՌԱՏԿՈ ՍՊԸ-ն սկսեց տապալել Ալիխանյան 6/1 հասցեում տեղակայված ծառերն ու փորման աշխատանքներ իրականացնել ցանկապատված հողատարածքի հենց այն հատվածում, որտեղ, ըստ իրենց պնդման, գտնվում էր նկուղը, ինչի հիմքով տրվել էր հողի սեփականաշնորհում:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հատվածում որևէ նկուղ չկա ու չի եղել, ինչի վերաբերյալ նաև քրեական գործ է հարուցվել` ուսումնասիրելու 2004թ. հանրային հողի զավթման ապօրինի գործընթացը:

Ուրբաթ օրը քննիչի և ոստիկանների միջամտությամբ կասեցվեցին փորման աշխատանքները, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռ. Մախմուդյանի կողմից Երևանի քաղաքապետարան է ուղարկվել շինաշխատանքները կասեցնելու որոշման վերաբերյալ միջնորդություն:

Համաձայն գրության` նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի ոչնչացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հանձնարարել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին որոշում կայացնել «Ռատկո» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարությունը, մինչև հանգամանքների պարզումը, կասեցնելու վերաբերյալ և արդյունքների մասին հայտնել վարույթն իրականացնող մարմին:

Սակայն, այսօր առավոտից «Ռատկո» ՍՊԸ-ն մեծ թափով վերսկսեց քանդման աշխատանքները` երկու մեքենայով գետնին հավասարեցնելով ծառերն ու քանդելով քրեական գործի համար հիմք հանդիսացող հողատարածքը: Քանդման տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ տվյալ հատվածում որևէ նկուղ գոյություն չունի, դուրս է բերվում բացառապես հողային շերտ` առանց որևէ կառույցի հետքի:

Երևանի քաղաքապետարանից պատճառաբանում են, թե իրենց չի հասել գրությունը, մինչդեռ այն, ըստ մեր տեղեկությունների, ուղարկվել է էլ. փոստի հասցեով, և պետք է անմիջապես հասներ հասցեատիրոջը: Անկախ դրանից, քաղաքապետարանի ներկայացուցիչներն արդեն մի քանի ժամ է, ինչ ծանոթացել են միջնորդության պատճենին և տեղյակ են դրա մասին:

Սիրելի’ լրագրողներ, խնդրում ենք ԱՅՍՕՐ հնարավորինս հետևողականորեն խոսել քաղաքապետարանի պատասխանատու մարմինների հետ` հասկանալու համար, թե ինչու է քաղաքապետը զանց առնում քննչականի դիմումն ու չի ընդունում ապօրինի շինաշխատանքները կասեցնելու որոշում:

Իր հանցավոր անգործությամբ քաղաքապետարանը հնարավորություն է տալիս «Ռատկո» ՍՊԸ-ին ավարտին հասցնել ողջ հողակտորի փորման աշխատանքներն ու քանդել քրգործի համար հիմք հանդիսացող տարածքը: Այսպիսի գործելաոճը ստիպում է տեսնել հանցակցության տարրեր:

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930