Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը (լուսանկարում) պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հարցեր: Նշել են, որ երկու երկրների բանակների միջև գործակցությունը բարեհաջող զարգանում է՝ հիմնված եղբայրության և բարեկամության հարաբերությունների վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ