Կասպից ծովում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններն անօրինական են: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Ափամերձ հինգ երկրների միջև համաձայնության մեջ ընդգծված է, որ այդ հինգ երկրներից բացի այլ երկրների ռազմական ներկայությունն անօրինական է», – ասել է Խաթիբզադեն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ