Mediapoint. Անասնաբույժ, ագրոնոմ, կաթի տեխնոլոգ, մեխանիզատոր, տրակտորիստ… Գորիսի տարածաշրջանում արդեն մասնագիտական կադրերի լուրջ խնդրի առջեւ են։
Նշված մասնագիտությունների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունն ընդհանրապես մեծ չէ։ Ու մասնագիտական կրթություն ստանալու համար երիտասարդներն այս կրթությունն ընտրում են, քանի որ անվճար տեղերի համար մրցակցությունը մեծ չէ ու նաեւ՝ կրթաթոշակ են ստանում։
Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում աշխատում են 17 անասնաբույժներ եւ պատվաստումներ կատարելու համար 7-օրյա վերապատրաստում անցած երեք պատվաստողներ (վակցինատորներ)։ Այս տարվա վերջում անասնաբույժների խնդիրն ավելի է սաստկանալու։ Նրանցից շուրջ 12-13 հոգի պատրաստ է դուրս գալ աշխատանքից, սպասում են մինչ տարվա վերջ՝ պայմանագրի ժամկետի լրանալուն։
Գյուղատնտեսական մասնագիտական կադրերի բացը մարզում լրացնելու համար Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ևս նշում է կրթության կարեւորությունը։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզում գյուղատնտեսական մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորություն կա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։
Սիսիանի մասնաճյուղում 2019-ից սկսել են իրականացնել նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագիր։
Գյուղատնտեսական կադրերի ճգնաժամի, մարզում մասնագիտական կրթության խնդիրների մասին կարդացեք այստեղ։
Բելլա ՊԵՏՐՈՍՅԱՆ