«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Ղազինյանն էլի ելույթ ունեցավ ու ասաց, որ իշխող ուժը փորձ է անում «Հայաստան» խմբակցությանը ստիպել փոխել իր թեկնածուին, բայց հանձնաժողովը այսօր պետք է ձեռնամուխ լիներ շատ ավելի կարեւոր ու կենսական նշանակության հարցերի քննարկմանը, քան թե հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը. «Եթե որոշում եք, որ ամեն հինգ օրը մեկ պետք է հավաքվենք ու նախագահի տեղակալի հարց քննարկենք, դա էլ ընտրության հարցն է»:
Նա հորդորեց, որ հանձնաժողովի նախագահը մտածի այս հարցերի շուրջ, Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց՝ դուք մտածեք:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ ավելի ուշ
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ