ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանի ելույթին, որում նա կրկին բարձրաձայնել էր 2021թ․ արտահերթ ընտրություններում գրանցված ընտրախախտումների մասին։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ կարեւոր քաղաքական հայտարարություն է անում՝ 1996թ․-ից մինչեւ 2018թ․ բոլոր ընտրությունները եղել են կեղծված, եւ թերեւս բացառություն է 1999թ․-ին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի օրինակը, որն իսկապես մեծ համակրանք ուներ։
Ապա Ալեն Սիմոնյանը դիմեց Արամ Վարդեւանյանին․ «Իրավաբանները, դուք, պարոն Վարդեւանյան, կարծում եմ՝ կսիրեք այս պատմությունը։ Երբ Պիղատոսը հայտնվում է դժոխքում, իր պատիժն այն է, որ անընդհատ լվանում է ձեռքերը, եւ անընդհատ ձեռքերից արյուն է թափվում․․․ չի լինելու լվանալ ձեռքերի վրայի արյունը, ոչ մի լավ փաստաբան չի կարող լվանալ, ոչ էլ կեղծված ընտրությունները»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ