Այսօր Գյումրու Շիրակացի փողոցում բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած Սամվել Արթուրի Հովակիմյանի հիշատակին նվիրված խաչքար։
Սամվելը ծնվել է 1997 թվականին, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
44-օրյա պատերազմին թեժ մարտեր է մղել թշնամու դեմ, մասնակցել Հադրութի պաշտպանական մարտերին, որտեղ էլ մահացու վիրավորում է ստացել՝ ընկերոջը մարտի դաշտից դուրս բերելիս։
Հանուն հայրենիքի հերոսի մահով Սամվելը նահատակվել է հոկտեմբերի 10-ին։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարան