Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ավետիս Բզնունին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով Ա. Բզնունին, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գարիկ Գրիգորյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վարորդն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: