Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանն առաջարկում է հայրենասիրական բեւեռ ձեւավորել

Սեպտեմբեր 13,2021 14:38

«ԱԺ-ում ունենք երկու բեւեռ. մեկն ասում է՝ դուք գող եք, թալանչի եք, մյուսն ասում է՝ դուք կապիտուլյանտ եք, դավաճան եք: Այդ ամենը բերում է մի արդյունքի՝ էլ ավելի է խորանում ազգաբնակչության, հատկապես մտածող, սրտացավ, հայրենասեր մարդկանց մոտ եւ էլ ավելի է պառակտում հանրությունը, ինչի արդյունքը կլինի ոտքերով քվեարկությունը: Անցած 7 ամիսների ընթացքում 90 հազարից ավել մարդ է մեկնել Հայաստանից եւ այս տեմպի պահպանման արդյունքում Հայաստանը կդատարկվի»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ հիշեցնելով ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի դիրքորոշումը, որ արտահերթ ընտրություններին մասնակցել պետք չէ: Նա նկատում է, որ այդ ընտրությունների մասնակիցների ընդհանուր թիվը 53 տոկոս է եւ հանրության մի ստվար զանգվածն այդպես է անհաղորդ մնաց զարգացումներին: Այս ամենով հանդերձ, Արտաշես Գեղամյանի սիրտը ցավում է ընդդիմադիր բեւեռի համար:

Բանախոսի համոզմամբ, սակայն, այսօր մի իրավիճակ է, երբ բոլորը պատասխանատու են իրենց քայլերի եւ գործողությունների համար, այդ թվում նաեւ 680 հազար այն ընտրողները, ովքեր ատելությունը նախորդների հանդեպ ավելի բարձր դասեցին, քան պետական շահը: Մինչդեռ, իր գնահատմամբ, նախկինները՝ իրենց բացասական դրսեւորումներով հանդերձ, պետության, պետականության պահպանման համար բավական աշխատանք կատարել էին եւ այսօր էլ արտաքին աշխարհում շարունակում են աշխատել:

Ստեղծված իրավիճակից ելնելու տարբերակը նախկին պատգամավորը տեսնում է հայրենասիրական բեւեռի ձեւավորման մեջ, որտեղ կարող են ընդգրկվել գործող իշխանությանը դեմ բոլոր ուժերը, անհատները: Իր կարծիքով, այս գործում շատ մեծ անելիք ունեն այն գործիչները, որոնք թվում է թե մերժված են: Այս համատեքստում, նա ընդգծում է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանի եւ ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանի արած գործը ԵԺԿ վերջին նիստում, որում Արցախին վերաբերվող բանաձեւ ընդունվեց: Իսկ ԱՊՀ տարածքում, ընդգծում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կատարած աշխատանքը:

Ընթացիկ զարգացումների համատեքստում, Արտաշես Գեղամյանն ասում է, որ ականատես ենք լինում Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի՝ թուրքական ռազմաբազայի հիմնադրման, ինչը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով: Աշխարհաքաղաքական իր վերլուծություններում նա հանգեց այն եզրակացության, որ Հայաստանում իրականացվում է նույն սցենարը, ինչ Ուկրաինայում կիրառվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930