«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Պաշտպանության նախարարը ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում է, որ հակառակորդին մեր տարածք թույլ չտալու համար զորքերի առջև խնդիր է դրվում կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները:
Էս խիստ առնացի հայտարարությունից շաբաթներ անց ադրբեջանցիները մեր երկրում նալոգ են հավաքում ու ռեկետ անում՝ ինչպես հին ու բարի 90-ականների սկզբներում անում էին դա Մարնեուլի շրջանում, պարզապես, արդեն անում են դա պետական մակարդակով:
Եթե մեզ մոտ վերլուծող ապարատ լիներ՝ իրար կողք կշարեր Դավիթ Տոնոյանի հայտարարությունները ու դրանից հետո տարբեր կենտրոններից այդ հայտարարությունների լրջությունը ստուգող օպերացիաները, կաներ հետևություն ու Արշակ Կարապետյանին կտար վարքի օրինակելի մոդել առ այն, որ, եթե դեռ «օդ-օդ» խոՑել չես կարող՝ օդ-օդ չխոՍել հաստատ կարող ես:
Կարդացեք նաև
Բայց էդ ամենը չկա ու դրա համար մարդիկ 50 տարեկանում, երկրի ղեկին նստած մտածում են, որ էս աշխարհում, որտեղ բոլորը-բոլորի մասին ամեն ինչ գիտեն՝ կարելի է 13 տարեկան պատանու համարձակությամբ գլուխ գովել սեփական կարողության և մասշտաբների մասին: