ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյաննն ասաց՝ եթե այս դահլիճում լիներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ապա Մուկուչյանին կմեղադրեր ընտրությունների արդյունքները կեղծելու եւ նկարչություն անելու համար․ «Դուք այսօր ասացիք, թե ձեր օրոք ընտրություններն օրենքի տառին համապատասխան են կայացել։ Ստացվում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ զրպարտել է։ Բացի այդ, ձեր ասածից ստացվում է, թե 2020թ․-ի ընտրությունները շատ չեն տարբերվել 2018թ․-ի ընտրություններից»։
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ 2012թ․-ից լինելով ԿԸՀ ղեկավար՝ միշտ ներկա է եղել ՍԴ-ում ընտրությունների վիճարկման դիմումների քննությանը․ «Մեր կարծիքը հրապարակային է եղել եւ հիմնվել է իրավական փաստերի վրա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ