Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին:
Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ