«ՀՀ պատմության մեջ հիշո՞ւմ եք մի պաշտոնյաÛի, որը խախտել է ընտրությունների լռության օրվա կանոնները, եւ ինչպե՞ս է արձագանքել ԿԸՀ-ն»,-ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Մուկուչյանը միայն պատասխանեց, որ դատարանը ԿԸՀ-ի որոշումը ճանաչել էր անվավեր։
Հիշեցնենք, որ հունիսին ԿԸՀ-ն «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումի հիման վրա նախազգուշացրել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ ավելի ուշ վարչական դատարանը անվավեր էր ճանաչել ԿԸՀ-ի այդ որոշումը։
Պատգամավորը շարունակեց․ «Այդ որոշումը կայացրած դատավորը որեւէ առնչություն ունի՞ «Քաղաքացիական պայմանագրի հետ»։
Կարդացեք նաև
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրավունք չի վերապահի գնահատականներ հնչեցնել դատավորի վերաբերյալ․ «Դա ուժի մեջ մտած ակտ է, եւ վերջակետ»։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ