«Ի վերջո, ինչո՞ւ ընտրական ցուցակների մաքրման հարցը չի կարգավորվում։ Աննորմալություն է, երբ մարդը ՀՀ-ում չէ երկար տարիներ, բայց նրա անունը կա ընտրական ցուցակում»,-ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընտրական օրենսգիրքն ունի վերահսկողություն կատարելու բոլոր գործիքները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին ասաց․ «Մեզ նույնպես անհանգստացնում է ցուցակների հարցը։ Կարծում եմ՝ պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի։ Պատգամավորի մտահոգությունը, պարոն Մուկուչյան, շատ տեղին է։ Հասկանում եմ ձեր ասածը, բայց քաղաքական տեսանկյունից դրա մասին տարիներ շարունակ խոսվել է։ Քայլեր պետք է ձեռնարկենք, որ հաջորդ ընտրություններից հետո նման հարց չառաջանա»։
Տիգրան Մուկուչյանն արձագանքեց՝ արդեն իսկ սահմանված է, որ ժամկետանց անձնագրով քաղաքացիների տվյալներն այլեւս չեն լինելու ընտրական ցուցակներում․ «Ժամկետանց անձնագիրը ենթադրում է, որ քաղաքացին վաղուց ՀՀ-ում չէ։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններում այս դրույթը կկիրառվի եւ որոշակի առումով լուծում կտա հարցին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ