Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցրեք երկրի թիվ մեկ աներձագից՝ ինչպե՞ս է նրա ծնոտը՝ ոտքով փայլուն հարված ստանալուց հետո». Բագրատ Եսայան

Սեպտեմբեր 13,2021 13:07

«Երբ մի քանի հոգով հարձակվում էին մեկ հոգու վրա, իմ երիտասարդության տարիներին դա անբարոյականության գագաթնակետն էր: Բայց անգամ նման կռվի ժամանակ, եթե այդ մեկը նույնիսկ մեկ անգամ խփում է, ուրեմն՝ նա է հաղթողը, ոչ թե 8-9-10-ը: Կարող եք հարցնել երկրի թիվ մեկ աներձագից՝ ինչպե՞ս է նրա ծնոտը՝ ոտքով փայլուն հարված ստանալուց հետո եւ արդյոք Հունաստանի կղզու այդ գերթանկարժեք ակումբում՝ իր ղեկավարի հետ, նա բուժո՞ւմ էր իր վնասված ծնոտը, թե՝ ոչ: Վիվառոյի Վիգենի փողերով նրանք այդ ծնոտի բուժումն էին կազմակերպել Հունաստանի կղզում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանն՝ անդրադառնալով 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում եղած ծեծկռտուքին:

Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի, եթե որեւէ մեկին թվում է, որ ֆիզիկական ուժով հնարավոր է վախեցնել ՀՅԴ որեւէ անդամի՝ չարաչար սխալվում է, քանի որ ՀՅԴ-ականները ամեն ինչ տեսել են՝ բանտեր, հատորներով քրեական գործեր, այդ թվում նաեւ վերջին՝ «ակնհայտորեն դավաճանված պատերազմում, մեր մի քանի հարյուր ընկերների կյանքի գնով ազատագրել եւ փորձում էինք պաշտպանել Արցախի հայկական տարածքները»:

Բագրատ Եսայանը վստահեցնում է՝ վաղ թե ուշ բոլորի պատասխանը լինելու է եւ ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից:

Ընդդիմադիր գործիչների ծեծը խորհրդարանում, նա համարում է իշխանության կողմից ծրագրավորված գործընթաց:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930