Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ 1000 համայնքներում այլեւս չեն լինելու ղեկավարներ»․ Գեղամ Մանուկյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Սեպտեմբեր 13,2021 12:49

Վերջին 3 տարում ՀՀ-ում սովորական երեւույթ է դարձել այն հանգամանքը, որ տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հիշեցրեց՝ տեւական ժամանակ է, որ որոշ համայնքների ղեկավարները պաշտոնակատարներ են․ «Վերջին շրջանում արդյունքը սարսափելի է լինելու։ Մոտ հազար համայնքներում այլեւս չեն լինելու ղեկավարներ, այլ լինելու են պաշտոնակատարներ։ Որոշ համայնքներում չկան նաեւ ավագանիներ, որոնց ժամկետն ավարտվել է։ Համայնքների խոշորացման անվան տակ  կամ այլ պատճառներով ՏԻՄ ընտրությունները հետաձգվում են, որոշ դեպքերում նշանակվում են իշխող խմբակցության համակիր-պաշտոնակատարներ, որոնք հետո վարչական լծակի կիրառման լայն հնարավորություն են ստանում»։

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ամեն տարում ըստ օրենքի ԿԸՀ-ն սահմանում է ընտրությունների օրեր․ «Այս տարվա համար սահմանված էին սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Սակայն նկատի ունենալով շատ կազմակերպական խնդիրներ՝ նշանակվեցին հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին»։

Գեղամ Մանուկյանը պնդեց, որ Մուկուչյանը կարծիք հայտնի այս իրավիճակի վերաբերյալ․ «Ժողովրդավարության մասին խոսող իշխանությունը երեք տարի է՝ համայնքներին զրկում է ղեկավար ընտրելու իրավունքից»։

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իր պատասխանը նույնն է․ «Մեր գործառույթը նշանակումից հետո ընտրությունների կազմակերպումն է եւ գնահատականներ տալը մեր գործառույթը չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930