Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան…ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրի Կապանը». Վահե Հակոբյան

Սեպտեմբեր 13,2021 12:13

«Ամենաթողության եւ ամեն ինչը զիջելու պարագայում, այո՛, ադրբեջանական կողմը լկտիանում է: Որոտանի կողքը՝ հենց անմիջապես ճանապարհի վրա ոստիկանական հենակետ են դրել: Համացանցում վիդեոն էլ կա: Իմ տեղեկության համաձայն, կանգնեցնում են պարսկական բեռնատարները, մարդատարներին բան չեն ասում: Բեռնատարներին կանգնեցնում են, պետտուրք ասեմ, մաքսային տուրք ասեմ՝ մուրում են ու գանձում են, դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն դեպի Երեւան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Նա վրդովված էր, որ ԱԱԾ-ն Որոտանի փոխարեն ադրբեջանական տեղանունն էր օգտագործել. «Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց ուզում են սովորեցնեն, որ դա ադրբեջանական տարա՞ծք է: Սեւ լճի տարածքում արդեն ադրբեջանական զինծառայողները պատրաստվում են ձմեռվան, որովհետեւ հիմնական կառույցներ են կառուցում»:

Վահե Հակոբյանի խոսքով՝ այսօր ավելի կարեւոր խնդիր, քան այս հարցերն են, չեն կարող լինել. «Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան: Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրի Կապանը»:

Հարցին խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ է քննարկում իրենց խմբակցությունը՝ Վահե Հակոբյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը կլուծի բոլոր խնդիրները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930