Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածության պատճառը սխալ կոմունիկացիան է, էթիկապես ոչ կոռեկտ ձևակերպումները, որոնք հնչեցին կառավարության նիստի ժամանակ. Զառա Հովհաննիսյան

Սեպտեմբեր 13,2021 12:18

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանրությունն ալեկոծվում է և դարձյալ բաժան-բաժան լինում՝ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառման հարցի քննարկումներում։

Ինձ թվում է այս լարվածության պատճառը սխալ կոմունիկացիան է, էթիկապես ոչ կոռեկտ ձևակերպումները, որոնք հնչեցին կառավարության նիստի ժամանակ՝ գործադիրի ղեկավարի կողմից։ Իհարկե, առավել խորքային պատճառ է սեփական եսը ավելի սիրելը, քան հանրությանը, բայց դա բոլորովին այլ հոգեվերլուծության թեմա է, որի մեջ այս պահին չեմ ուզում խորանալ։

Իմ համեստ կարծիքով, Անկախության օրը պետք է նշվի, որպես մեր պետության ու ժողովրդի կենսունակության, կայացման և կամքի ամրապնդման օր։ Սակայն, երբ մեզ պատուհասած արհավիրքի պարագայում օգտագործվում է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն բառակապակցությունը, բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում միջոցառման վերաբերյալ։ Ես չէ, որ կառավարության ղեկավարին պետք է սովորեցնեմ հանրային խոսքում կոռեկտ լինելու արվեստը, բայց նման անկոռեկտ մոտեցումները կարող են 0-ի հավասարեցնել բազմաթիվ երաժշտների և արվեստի գործիչների՝ բոլորովին այլ գաղափարի և զգացողությունների շուրջ համախմբվելու մոտեցումն ու ցանկությունը։

Ես կարծում եմ, այս միջոցառման մասին պետք է խոսվեր որպես զուսպ, մեր ինքնության ու մշակութային պատկերացումների մասին խոսող, ոչ այնքան մասշտաբային (ի դեպ, հաշվի առնելով նաև կորոնավարակի վտանգները), պատերազմում զոհեր տված ընտանիքների զգացմունքները հարգող ու նրանց կորուստը կիսող միջոցառում։

Բայց ինձ ոչ լսող կա, ոչ էլ հասկացող, արդյունքում՝ մեծանում են անջրպետերն ու անզգամ խոսքի ավերիչ ուժից դարձյալ պառակտվում է հանրությունը։

Ցավում եմ այս ամենի համար․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930