ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ:
Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման համար նախարարի տեղակալը պարգևատրվել է Առնո Բաբաջանյանի հոբելյանական մեդալով:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ