Փաստաբանների պալատի նախագահ ընտրված Փաստաբանական դպրոցի տնօրենՍիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Ձեր կողմից ընտրվեց ինստիտուտի ձեռքբերումները պահպանելու և այն զարգացնելու ուղին: Փաստաբանական համայնքն ասաց իր խոսքը՝ ապացուցելով, որ ղեկավարվում է անկախության և ինքնակառավարման սկզբունքներով:
Գործադրելու եմ ողջ կարողություններս, որպեսզի լուծում ստանան ուրվագծած խնդիրները:
Փաստաբանական ինստիտուտի զարգացման գրավականը՝ անկախությունն ու միասնականությունն է: