Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը լրջորեն վերանայում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռազմավարությունը` շրջանցելով Հարավային Կովկասը․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 12,2021 22:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը։


Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը, ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու տարածել։
Հողատուների հաշվարկը պարզ էր. մի կողմից պետք է ամեն կերպ սղցնել տարածաշրջանային ապաշրջափակման հայանպաստ լինելու բլեֆը, մյուս կողմից՝ նրանք «հաճելի եւ դրական» լուրերի կարիքն ունեն երկրի կորուստներն ու ցավը քողարկելու համար։

Պարզվում է, որ Հնդկաստանը լրջորեն վերանայում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռազմավարությունը եւ սկսում է կենտրոնանալ մեկ այլ նախագծի վրա՝ India Arab-Med Corridor։

Սույն նախագիծը շրջանցելու է Հարավային Կովկասը եւ բաղկացած է լինելու հետեւյալ հատվածներից՝ Մումբայի նավահանգիստ- ԱՄԷ- Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել կապող երկաթգծից-Խայֆայի նավահանգիստ-հունական Պիրեյ նավահանգիստ։

Այս նախագիծը հնարավոր դարձավ Էմիրաթների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման շնորհիվ եւ հանդիսանում է հնդկական պատասխանը չինական «Ճանապարհ եւ Գոտի նախաձեռնությանը»՝ BRI։

Արդյունքում արձանագրենք, որ Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն՝ ազգային շահերի զիջման ֆոնին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930