Սեպտեմբերի 11-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպեցին Լոռու մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության Լոռու մարզի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ներքաղաքական իրավիճակը, խոսվեց արտաքին քաղաքական մարտահրավերների, Արցախի ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների մասին։
Քննարկվեցին նաև առաջիկա անելիքները, հստակեցվեցին մի շարք ուղղություններով իրականացվելիք քայլերն ու ծրագրերը, ինչպես նաև հասարակությանը դրանց շուրջ համախմբելու մեխանիզմները։
ՀՅԴ ՀԳՄ անդամները առանձին հանդիպում ունեցան նաև ՀՅԴ Լոռու մարզի քաղաքային կառույցների կոմիտեների անդամների հետ:
Կարդացեք նաև
ՀՅԴ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ