Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները՝
1. Սարգսյան Դավիթ
2. Բազինյան Արման
3․ Թամրազյան Վարդան
4. Օհանյան Լիլիթ
5. Խեչյան Արշակ։
Խորհուրդն իր կազմից ընտրեց նաև նախագահ և քարտուղար։
Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Դավիթ Սարգսյանը, քարտուղար՝ Լիլիթ Օհանյանը։
Տարածքային կառույցի խորհրդի վերահսկող ընտրվեց Վանուշ Փիլոյանը։
Կարդացեք նաև
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ