Հարգելի՛ հայրենակիցներ,
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ Ընտրական առաջին պայքարը կմեկնարկենք Տաթև համայնքից։
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը կգլխավորի Սամվել Լալայանը։
«ՇԱՆԹ ԴԱՇԻՆՔ» ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ