Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայտնի է, թե արտախորհրդարանական որ ուժերի ղեկավարները կմասնակցեն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Սեպտեմբեր 12,2021 19:22

Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը:

Նիստի մասնակիցներից Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց այս ժողովից։

Նա ասաց, որ նիստի օրակարգում նախ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին արտախորհրդարանական ուժերի մասնակցության հարցն էր, ինչպես նաեւ սահմանային իրավիճակի, սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։

Պարոն Հայրապետյանն ասաց, որ այս նիստի ընթացքում որոշել են, որ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ազատական կուսակցության» առաջնորդ Սամվել Բաբայանը եւ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը կմասնակցեն այդ հանձնաժողովի աշխատանքներին։

Արդյոք այս հանդիպում-քննարկումներ կամ նիստերն արդյունավե՞տ են, մեր այս հարցին ի պատասխան Միքայել Հայրապետյանն ասաց․ «Այս հանդիպումը չեմ կարծում, թե արդյունավետ էր. կառավարության ղեկավարն անսասանորեն նախապես գիտի, թե ինչ է անելու: Մեզ ինչ-որ տեղեկություններ փոխանցելը կամ մեզնից կարծիքներ լսելն անօգուտ են այնքանով, որքանով չեն ազդելու դեպքերի թավալգլոր ընթացքի վրա: Սա իմ տպավորությունն է: Հիմա Պահպանողական կուսակցությունը քննարկում է հանդիպումներին հետագա մասնակցության հարցը»։

Հարցին՝ արդյոք կուսակցության ղեկավարն այս հանդիպումների ժամանակ որեւէ առաջարկություն ներկայացրե՞լ է վարչապետին, պարոն Հայրապետյանը պատասխանեց․ «Միայն մեկ անմեղ առաջարկությանս մասին ասեմ. հենց առաջին հանդիպման ժամանակ առաջարկել էի լատինատառ գրված «Պատրուլը» փոխարինել հայալեզու եւ հայատառ «Պարեկով»: Ամիսներ անց Երեւանում դեռ շրջում են ոչ հայերեն գրությամբ այդ մեքենաները: Մնացյալ առաջարկների մասին գերադասում եմ լռել՝ վստահեցնելով, որ դրանք մեր պարագայում անձնական շահեր չեն հետապնդել»:

Իսկ թե ի՞նչ ակնկալիք ունի Փաշինյանի հետ այս հանդիպումներից, պարոն Հայրապետյանն ասաց, որ այս ձեւաչափից ակնկալիք չի ունեցել, ինչի մասին հստակ ասել է Նիկոլ Փաշինյանին, երբ հրավիրել է մասնակցելու դրանց․ «Տա Աստված, որ այս տագնապս չափազանցված լինի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930