Օսկարակիր ռեժիսոր Նիք Վալլելոնգան, որն այս օրերին Հայաստանում է, «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերայի առիթով հյուրընկալվեց Հայաստանի կինոգործիչների միությունում:
Միության նախագահ Հարություն Խաչատրյանը նրան հանձնեց միության «Մշակույթի ասպետ» շքանշանը, իսկ պրոդյուսերներից մեկին պատվոգիր շնորհեց:
Կարդացեք նաև
Նիք Վալլելոնգան իր ստորագրությունը թողեց Բուխարու սրահի պատերից մեկի վրա, որտեղ ստորագրել են նաեւ Արամ Խաչատրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիմ Վենդերսը եւ կինոյի, երաժշտաշխարհի ու գրականության ոլորտի այլ մեծեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ