Սեպտեմբերի 12-20-ը Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
«Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել եղբայրական և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործակցությունը ռազմական գործողությունների ժամանակ, պատրաստել գործողությունների խաղաղության և պատերազմի ժամանակ, փոխանակվել գիտելիքներով և փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների մասնակիցների թվի և սպառազինության մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ