Սենթ-Լուիսի շախմատի ակումբում ավարտվեց 10 գրոսմայստերների մասնակցությամբ 2021 Champions Showdown Շախմատ-960 մրցաշարը:
Լեւոն Արոնյանը, որ այստեղ դեռեւս հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո, 4.0 միավորով պայքարն ավարտել է յոթերորդ հորիզոնականում եւ արժանացել $ 7500 դրամական մրցանակի: Իսկ հաղթող դարձել է ԱՄՆ-ն ներկայացնող Լենյեր Դոմինգեսը եւ վաստակել $ 37000:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ