Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում ռուս խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովին և նրան փոխարինող Միխայիլ Կոսոբոկովին:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է «իրավիճակը ադրբեջանական տարածքներում (նկատի ունեն՝ Արցախում-խմբ.), որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»:
«Թուրան» գործակալությունն, այս հանդիպումը համեմատելով Մուրադովի և Կոսոբոկովի երևանյան այցի հետ, եզրակացնում է, որ ադրբեջանական կողմի տոնը շատ չոր է: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անգամ հարկ չի համարել հրապարակել պաշտպանության նախարար Հասանովի լուսանկարը ռուս գեներալների հետ: Այս ամենը, ըստ գործակալության, կարելի է մեկնաբանել որպես պաշտոնական Բաքվի դժգոհություն խաղաղապահների գործողություններից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ