Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում աղմկահարույց փոփոխությունների փաթեթը կընդգրկվի ԱԺ օրակարգում․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 11,2021 11:20
zlm

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած աղմկահարույց փոփոխությունների փաթեթը երեկ ներկայացվել է ԱԺ, թերեւս, երկուշաբթի մեկնարկող նստաշրջանի օրակարգում կընդգրկվի։ Դեռեւս փետրվարին ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը առաջարկել էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․

«Այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ․․․ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է․․․ հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության ․․․ բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է, եւ դա տարածելիս կատարվել է հղում այդ աղբյուրին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930