Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համընդհանուր արհավիրքից հետո որոշակի դադար էր պետք առնել, հասկանալ՝ ինչ կորցրեցինք․ «Ազգ»

Սեպտեմբեր 11,2021 10:40

Լուսահոգի տատիկիս խոսքն էր՝ յարեն տիրոջն է ցավ տալիս: Պատերազմից հետո միայն ընկալեցի ժողովրդի ծոցից դուրս եկած ասացվածքի փիլիսոփայությունը: Ինչքան էլ քննադատենք Փաշինյանին, անգամ կարողանանք հասնել նրան, որ երփներանգ տոնախմբությամբ տղաների հիշատակը չհարգեն, միեւնույնն է, հաջորդ իսկ վայրկյանին հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակելու է ապրել այնպես, ինչպես մինչեւ Փաշինյանի հայտարարությունն էր ապրում:

Մահաբեր ու սահմռկեցուցիչ պատերազմից հետո, ցավոք, հասարակությունը չապրեց ու շարունակում է չապրել բոլորս մեկն ենք սկզբունքով: Ողբն ու սուգը, այո, հավերժ լինել չի կարող, բայց ինքս այն համոզմանն եմ, որ համընդհանուր արհավիրքից հետո որոշակի դադար էր պետք առնել, հասկանալ՝ ինչ կորցրեցինք ու զուսպ, անբռնազբոս առօրյայով ապրեինք: Ուրախությունն ու ծիծաղը, երգն ու պարը մեր վշտին համահունչ պետք է լինեին:

Հայաստանի Հանրապետության 30-ամյակն, անխոս, պետք է արժեւորել, ու դա կարող է լինել համեստ միջոցառումների, դասական համերգների կամ ռազմական շքերթների միջոցով: Բայց անտեսելով 5 հազարի հասնող ընտանիքների վիշտը՝ ուրախ սրտով ուռա գոռալը, կներեք, բայց հիշողություն չունենալու ու անասունից չջոկվելու մասին է խոսում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930