Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովրդին նվաստացուցիչ պայմաններում խաղաղության են պատրաստում»․ «Փաստ»

Սեպտեմբեր 11,2021 10:30

Ադրբեջանական սադրանքներին և անփոփոխ, եթե չասենք՝ ավելի մեծացող, ախորժակի ու նկրտումների ֆոնին Հայաստանի իշխանությունները նախ դաշտ նետեցին Թուրքիայից եկող դրական ազդակների մասին հայտարարությունը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի հայտարարություններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն են տեսնում և պատրաստ են նման խոսակցության: ԵՊՀ դոցենտ, 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում անդրադարձել ենք թելադրվող օրակարգին, դրանից բխող վտանգներին ու հնարավոր հետևանքներին:

«Նիկոլ Փաշինյանն ինչ ազդակ ուզում, այդ ազդակն էլ տեսնում է, իսկ իրականում նման ազդակներ չկան: Սա պատերազմում պարտվելուց հետո շատ նվաստացուցիչ պայմաններում խաղաղություն մուրալու օրակարգ է, որովհետև իրականում այդ ազդակները, որպես իրական խաղաղությանը նախապատրաստելու հանգամանք, գոյություն չունեն: Թուրքիայի նախագահն, իհարկե, իր ելույթներում օգտագործել է խաղաղություն բառը, բայց մոտավորապես հետևյալ ենթատեքստով՝ «եթե քեզ խելոք պահես, Հայաստա՛ն, եթե մեր մեր նախապայմանները կատարես…»:

Ի դեպ, կրկին բոլոր նախապայմաններն ուղղակի կամ անուղղակի կերպով մատնանշել է: Խոսքը նախ՝ Հայաստանի՝ Արցախի հիմնահարցից հրաժարվելու, այսինքն, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի 11-րդ կետն ի չիք դարձնելու նախապայմանի մասին է, ըստ որի, ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Եթե Ն. Փաշինյանը նշվածները որպես դրական ազդակ է վերցնում, նշանակում է, ըստ էության, համաձայնում է, որ ՀՀ-ն ձեռքերը պետք է լվա Արցախից, Արցախը թողնի բախտի քմահաճույքին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Սողոմոնյանը:

Հաշվի առնելով նաև մոտ ապագայում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին լուրերը՝ նա հավելեց. «Փաստորեն, ժողովրդին նվաստացուցիչ պայմաններում խաղաղության են պատրաստում, որն, իմ գնահատմամբ, ոչ թե խաղաղություն, այլ էֆթանազիայի նման մի բան կլինի: Այսինքն, չզգալով, բայց դանդաղ մահվան դատապարտելուն ուղղված գործընթաց կլինի»:

Անդրադառնալով հաշտեցման, «խաղաղության դարաշրջան» հաստատելու մասին հայտարարություններին ու դրանց նպատակներին՝ Մ. Սողոմոնյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Միգուցե սա տարածաշրջանի աշխարհաքաղաքական այս իրողության համատեքստում մի ինչ-որ կոնսենսուսի արդյունքում է տեղի ունենում: Այս ամենը գուցե տարածաշրջանում խաղացող դերակատարների կամ ամենաազդեցիկ դերակատարների համաձայնությամբ է տեղի ունենում, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա: Սա առաջին հերթին գործող իշխանությունների կայացրած որոշումն է: Բայց այս իշխանությունների իրական մոտիվացիան Հայաստանը հզոր ու կենսունակ պետություն դարձնելը չէ, որովհետև այդ նվաստացուցիչ խաղաղությամբ ու դրա վտանգավոր հեռանկարներով մեր երկիրը կենսունակ չի դառնա: Նպատակն իրականում այլ է: Սեփական իշխանությունը պահելու համար ժողովրդին անընդհատ ասվում է՝ «խաղաղություն ենք բերում»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930