Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չկա հայեցակարգ

Սեպտեմբեր 11,2021 10:00

Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության, չունեին ղարաբաղյան խնդրի կարգավորման հայեցակարգ:

Եթե խոսքը Քոչարյանի, Սարգսյանի եւ իր մասին է, ապա այդ պնդման հետ դժվար է վիճել: Հայեցակարգ կար մինչեւ 1998 թվականը, եւ այն ձեւակերպվել էր արցախյան առաջին պատերազմի ժամանակ. մենք գրավում ենք նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող շրջանները, որպեսզի հետագայում դրանց մի մասը վերադարձնենք Ադրբեջանին՝ Ղարաբաղի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց:

Տեր-Պետրոսյանի այդ մոտեցումը աջակցություն չգտավ նրա թիմի մի մասի, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասի մոտ: Դրանից հետո եւ առայսօր հայեցակարգ իսկապես չկա: Ասել, որ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին՝ հայեցակարգ չէր, պարզապես գեղեցիկ ձեւակերպում էր, լավագույն դեպքում՝ բարի ցանկություն, որը չիրականացավ: Ադրբեջանն, ի վերջո, գտավ լուծում, որը հիմնականում բավարարում է իրեն եւ ամենեւին չի բավարարում մեզ:

Հիմա էլ են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պարբերաբար խոսում Ադրբեջանի եւ Թուրքայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Ի տարբերություն «ուռա-հայրենասերների»՝ ես գտնում եմ, որ դա կենսական անհրաժեշտություն է: Բայց այժմ էլ, ըստ էության, չի ասվում, թե ինչպիսի հայեցակարգի հիման վրա է դա տեղի ունենալու:

Ճանաչելո՞վ այդ երկրների տարածքային ամբողջականությունը, թե՞ վերապահումներ անելով այդ հարցում: Ընդունելո՞վ, որ Արցախի Հանրապետությունից մնացել է մի փոքրիկ կտոր, թե՞ չհամաձայնելով այդ իրողության հետ: Մենք պաշտոնապես համարո՞ւմ ենք Շուշին եւ Հադրութը օկուպացված, թե՞ ոչ: Թուրքիայի հետ պիտի ստորագրվի 2009-ի ցյուրիխյան արձանագրությունների նման մի փաստաթո՞ւղթ, թե՞ մշակվեն բոլորովին այլ գաղափարների վրա հիմնված բանաձեւեր:

Սովորաբար, երբ չկա հայեցակարգ, իշխանությունները նման հարցերը «ցրում են» հետեւյալ նախադասություններով. «Այդ ամենը պետք է որոշվի բուն բանակցությունների ժամանակ»: Կամ՝ «մեր մոտեցումը հիմնված է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա»: Բայց արդյո՞ք Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք, ինչպես պարզեցինք, հայեցակարգ ունեն, պատրաստ են բանակցություններ վարել այդ սկզբունքի շուրջ: Եթե պատրաստ չեն, իսկ մենք պատրաստ չենք իրենց պայմաններին, ապա արդյո՞ք բանակցային վիճակը սկզբունքորեն նույնը չէ, ինչ 1998-2018 թվականներին՝ այն տարբերությամբ, որ պատերազմում հաղթած կողմերը հիմքեր ունեն էապես կարծրացնելու իրենց դիրքորոշումը: Իսկ եթե այդպես է, ապա արդյո՞ք այսօրվա կարգավիճակն իր մեջ չի պարունակում նոր պատերազմի վտանգ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Խելոք բաներ շատ են գրում, իսկ հիմար բաներ համարյա գրող չկա, էդ սխալը պետք է ուղղել:)
    Սեպտեմբերի տասնմեկը քսան տարի առաջ, բնական է, եւ ոչ մի պարզություն, ո՞վ արեց, ինչի՞ համար արեց, ո՞նց արեց: Էդ անողը սովորական մեկը չի, սա մի խորքային ասենք մեկն է, ով աշխարհաքաղաքականություն է ծրագրավորում եւ իրականացնում, այդ հզոր մեկի անունը դնենք խորքային պետություն(ո՞վ արեց, ԽՊն արեց), իսկ ինչի՞համար արեց, դե թվերը բռնեցին, դա դեռ քառասուննականներից էր ծրագրավորված, միգուցե եւ շատ ավելի վաղ, թվեր հաշվելու համար շատ խելք պետք չի: Մենք, հայերս, ի՞նչ կապ ունենք դրանց հետ: Թող մի քիչ միամիտ թվա, բայց կարծում եմ, մենք մրցակից ենք էդ ԽՊին, բայց դրա մասին գաղափար անգամ չունենք: Մենք էդ ընտրյալներից ենք, որոնք համաշխարհային աշխարհաքաղաքականություն պետք է իրականացնեն’ դա է հայի ի ծնե ի բնե առաքելությունը, դրա համար է նա լույս աշխարհ եկել, իսկ մենք մեզ սովորական ազգի կամ ժողովրդի նման ենք պահում, մեր առաքելությունը’ մարդկության փրկությունն է, ո՞ւմից’ այլասերվածներից, մեր թշնամիներից, մեր մրցակիցներից, որոնք սեփական ուժերով ի վիճակի չեն վերադառնալ ինքնապահպանման ուղուն, կարճ ասած, մենք ամբողջ աշխարհով պետք է տարածենք մեր հայկականությունը, մենք ինքնաբավ ենք, նշանակում է, սպունգի նման ընկալում ենք առանց վնասի մեր մշակույթի համար բոլոր ազգերի մշակույթը, հարստացնում այն եւ տարածում աշխարհով մեկ: Մենք սիրում ենք բոլոր ազգերին’ անկախ նրանց չգիտեմ զարգացվածությունից թե այլ հատկանիշներից, մենք նրանց սիրում ենք որպես իրենց ազգի ներկայացուցիչ, ինչպես մենք մեր ազգին նք սիրում իր բոլոր լավ ու վատ կողմերով, ինչպես ծնողն է սիրում իր երեխային անկախ ամեն ինչից:
    Կարճ ասած, կարծում եմ, ժամանակն է մենք մեր հայ կանոնները սահմանենք աշխարհով մեկ, հերիք է մնալ փոքր ժողովրդի հոգեբանության մեջ:

  2. garo says:

    Պարոն Աբրահամյան հայեցակարգը իրոք ձեր ասածնա եղել: “Հողեր կարգավիճակի դիմաց”: Տեր Պետրոսյանը ինքնա շեղվել էտ հայեցակարգից համաձայնություն տալով “հողեր խաղաղության դիմաց” բանաձևին: Լևոնականները ինչքան էլ գովերգել են 98-ի փուլային տարբերակը ընդեղ կարգավիճակի մասին խոսք չկա ընդանրապես: Կարգավիճակը թողնվումա ինչ որ տեղ անորոշ ապագային:

    Ընդ որում Լևոնականները չեն կարա հիմնավորեն որ իրենց տարբերակը երկարաժամկետ խաղաղություն էր բերելու:
    Որնա երաշխիքը որ 6շրջան նվեր ստանալուց հետո, 10, 15 կամ 22տարի հետո Ադրբեջանը էլի պատերազմ չէր սկսելու պահանջելով իրեն հանձնել նաև բուն Արցախը՞

    1998-ի տարբերակի ջատագովները իրենց ներկայանցում են որպես խաղաղության կուսակցություն:
    Իմ կարծիքով 1998-ի տարբերակը էն կլասիկ դեպքնա, որ երբ պատերազմի ու խայտառակության մեջ ընտրում ես խայտառակությունը, ստանում ես և խայտառակություն և պատերազմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930