Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել․ Իրմա Ճաղարյան

Սեպտեմբեր 10,2021 23:23

Փաստաբան Իրմա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այսօր ՀՔԾ֊ից ստացել եմ որոշում` սույն դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Հիշեցնեմ, որ դեպքի առթիվ դեռևս ձմռանը ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում, որի շրջանակներում ՀՔԾ քննիչը կայացրել էր որոշում` քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Քննիչի որոշումը բողոքարկվել էր Դատախազություն … բնականաբար, բողոքը մերժվել էր։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` քննելով մեր կողմից քննիչի և դատախազի որոշումների դեն ներկայացված բողոքը, բավարարել էր մեր պահանջը։

Հետագայում Դատախազության կողմից համապատասխան բողոք էր հասցեագրվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը` քննելով բողոքը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր օրինական ուժի մեջ։ Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վճռաբեկ դատարան (ամենայն հավանականությամբ, մերժվել է)։

Արդյունքում իմ հարգելի գործընկերներին այլ բան չէր մնում, քան քրեական գործի հարուցումը։

Սպասենք հետագա զարգացումներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930