Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկից ավելի հարված է պետք, որ քրեական գործ հարուցվի, դրա համար ես քննիչի հետ խնդիր չունեմ». Գեղամ Նազարյան

Սեպտեմբեր 10,2021 22:07

ՀՔԾ-ն Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի հիման վրա «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Գեղամ Նազարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանի գործերով նախապատրաստված նյութերի հիման վրա որոշել է քրեական գործ հարուցելը մերժել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Գեղամ Նազարյանն ասաց. «Քննիչը բացատրեց, որ քանի որ հարվածը մեկն է, հիմք չի քրեական գործ հարուցելու համար: Մեկից ավելի հարված է պետք, որ քրեական գործ հարուցվի: Դրա համար ես քննիչի հետ խնդիր չունեմ»:

Ճշտեցինք, այսինքն, այնպես չի՞, որ հանցանք կա, աչք են փակում՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Չէ, իրոք մի հարված է եղել ու այնպես չի, որ մի քանիսն է եղել, գրում են՝ մեկ: Քննիչի հետ կապված այս դեպքում ես խնդիր չեմ տեսնում: Գործը իրենք էին հարուցել, ես չեմ դիմել, իրենք հրավիրել էին ինձ ՀՔԾ, ես իրենց հարցերին պատասխանեցի: Հետո մի անգամ էլ հրավիրեցին, նորից հարցերին պատասխանեցի, հետո ասացին՝ քանի որ մի հարված է, տեսանյութերից էլ երեւում է, դրա համար մերժելու են: Ես ընդամենը քննիչին առաջարկել եմ, որ ինքը գտնի այդ խուլիգանական գործողության կազմակերպչին, իմ հորդորը դա է միայն եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930