«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան, որը սեպտեմբերի 10-ից կլինի բոլոր կինոէկրաններին: Ֆիլմում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Տաթև Հովակիմյանը, Արևիկ Գևորգյանը եւ ուրիշներ:
«Սողոմոնի երգերը» ֆիլմը Կոմիտասի կյանքի պատմությունն է ներկայացնում, իսկ Կոմիտասին մարմնավորել է Սամվել Թադեւոսյանը:
Մինչ ֆիլմի ցուցադրությունը հյուրերն ու ստեղծագործական կազմն անցան կարմիր գորգի վրայով, արարողությանը ներկա էր նաեւ ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ եւ ռեժիսոր, ֆիլմի համաարտադրող Նիք Վալլելոնգան, որը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է:
Կարդացեք նաև
«Սողոմոնի երգերը» ֆիլմի ստեղծմանը եւ Հայոց ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար Նիք Վալլելոնգան արդեն պարգեւատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ