Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա մեր բանակը․․․». Գրեթե 2 ամսվա գերությունից հետո Հայաստան վերադարձած գորիսեցի Արամայիսը որոշել է շարունակել սնունդ տեղափոխել

Սեպտեմբեր 10,2021 20:55

Գրեթե երկու ամսվա գերությունից հետո Հայաստան է  վերադարձել գորիսեցի Արամայիս Տոռոզյանը, ով  Սև լճի տարածում զինվորներին սնունդ տանելիս, մառախուղի պատճառով կորցրել էր ճանապարհը և գերեվարվել  ազերիների կողմից։

Հիմա, երբ արդեն տանն է, հարազատներով շրջապատված, Արմոն, ինչպես կոչում են նրա մտերիմները, չի ուզում խոսել անցած օրերի, գերության ընթացքում ապրած զգացումների մասին։ Ասում է միայն, որ  անչափ կարոտում էր աղջկան՝ Լիլիթին ու մտածում էր, որ եթե չվերադառնա, դուստրը ոնց կդիմանա վշտին։

Գրպանից հանում է փաստաթղթերը, մանրադրամներ, հեռախոսը, որոնք վերջին օրը վերադարձրել էին իրեն։ Ասում է, որ չնայած տնեցիների անհամաձայնությանը, որոշել է շարունակել սնունդ տեղափոխել․ «Բա մեր բանակը․․․»։

Մանրամասները՝ Գորիսի մամուլի ակումբի տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930