Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պայքարն` աշխարհի դպրոցներում. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 10,2021 22:44

«Ամերիկայի ձայն».  Ավելի քան մեկ տարի հեռավար ուսուցումից հետո այս տարի աշխարհի տարբեր ծայրերում երեխաները վերադարձան դպրոցական շենքեր: Սակայն նոր ուսումնական տարին պահանջում է համաճարակային իրավիճակին համապատասխան պայմաններ:

Որոշ երկրներում ամեն օր ստուգում են աշակերտների ջերմությունը, ստուգում ձեռքերի մաքրությունը, պահանջում, որ բոլորը կրեն դիմակներ:

Իսրայելում առաջին օրը բոլոր աշակերտները հանձնել են կորոնավիրուսի թեստեր: Ինչպես դպրոցներից մեկի տնօրեն Ուրի Փերելմանն է ասում, թեստավորումը պարտադիր չէ: «Սակայն երեխաների ծնողները գերազանց են համագործակցում իշխանությունների հետ ու հարգում իրենց ընտրյալների կողմից ընդունված որոշումները», ասում է նա:

Մեքսիկական, որտեղ դպրոցներում սովորում է 30 միլիոն աշակերտ, վերաբացել է իր հազարավոր դպրոցների դռները: Պահանջները նույնն են` դիմակի կրում, ջերմության չափում, ձեռքերի հիգիենիկ լվացում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այս տարի աշխարհում դպրոցների դռներն են բացվել 660 միլիոն աշակերտների առջեւ:

ԱՀԿ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, անցած ժամանակահատվածում երեխաները մեծ վնաս են կրել ոչ միայն կրթական բնագավառում, այլ նաեւ միմյանց հետ շփվելու հնարավորությունից զուրկ լինելու պատճառով:

«Դա նկատելիորեն է ազդել աշակերտական տարիքի երեխաներից շատերի մտավոր կարողությունների վրա», ասում են նրանք:

Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել դպրոցներին ու ծնողներին ցուցաբերել զգուշություն, որտեղ դպրոցներ են վերադարձել 12 միլիոն աշակերտներ:

Կառավարության խոսնակը մեկ անգամ եւս կրկնել է համավարակը կրկնվելու վտանգի մասին մտահոգությունները եւ շեշտել պատվաստումները շարունակելու կարեւորությունը:

Ինդոնեզիայի դպրոցների դասասենյակներում նույնիսկ արգելված է խոսելը: Պարտադիր է դիմակ կրելը: Չպատվաստված որեւէ ուսուցիչ չունի աշխատելու իրավունք:

Հնդկաստանը որոշել է դպրոցները վերաբացել ոչ թե նույն օրը, այլ աստիճանաբար:

Ինչպես փորձագետներն են ասում, երեխաների համար կորոնավիրուսը մեծ վտանգ չի հանդիսանում, եւ ճիշտ է դպրոցները վերաբացելու որոշումը: Խոսքը հատկապես այն երկրների համար է, որտեղ ոչ բոլոր աշակերտներն ունեն դասերին առցանց մասնակցելու հնարավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930