Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հաստատված չի համարել քննիչի կողմից մատնանշված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից գործի քննությունից թաքնվելու հավանականությունը, բայց կալանավորելու որոշում է կայացրել։
Նախկին գլխավոր դատախազին կալանավորելու միջնորդության քննությունը իշխանությունները վստահել էին իրենց համար անփոխարինելի Մնացական Մարտիրոսյանին՝ դատարանի նախագահի ձեռամբ։ Արդյունքում բավարարվել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, բայց անգամ նա արձանագրել էր, որ որեւէ հիմք չկա կասկածելու, որ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ գտնվելու ընթացքում կարող է թաքնվել քննությունից։
Նկատենք, որ այս երեք տարիների ընթացքում Աղվան Հովսեփյանը պարբերաբար հրավիրվել է ՀՔԾ՝ տարբեր գործերով, որոնցից խուսանավելու փորձ անգամ նա չի արել։ Նախաքննական, թեև նրա ազատ տեղաշարժի իրավունքը որևէ կերպ սահմանափակած չի եղել, Ա. Հովսեփյանը հիմնականում գտնվել է ՀՀ-ում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը կալանավորման հիմքում դրել է նախկինում նրա զբաղեցրած պաշտոնը, ինչն, իբր, օգտագործելով կարող է ազդել քննության վրա, սակայն չի մատնանշել որեւէ դեպք, որ այս երեք տարիների ընթացքում որեւէ գործով փորձել է ներազդել որեւէ վկայի կամ քննիչի վրա։ Այսինքն՝ ըստ դատարանների, միայն բարձր պաշտոն ունենալն արդեն կալանավորման հիմք է։
Կարդացեք նաև
Աղբյուր` «Փաստինֆո»